Երիտասարդ իմ գործընկերներին
Ուրախ եմ, որ ընտրել եք լրագրություն մասնագիտությունը եւ համարձակություն եք գտել Ձեր մեջ որպեսզի փոխարինեք իմ սերնդի գործնկերներիս:
Բայց տխուր եմ, որ այն լրագրությամբ չեք զբաղվում, որ պետք է զբաղվեիք եւ ստեղծեիք որակյալ լրագրողական նյութեր, հոդվածներ, տեղեկատվություն եւ այլն:
Արդեն քանի օր է մտածում եմ, եթե Դուք լրագրության ոլորտում Ձեր գործունեությունը սկսեիք 10 մի գուցե 15 տարի առաջ, ինչ խոչընդոտների կհանդիպեիք, ինչպես կընդունվեին ձեր նյութեր խմբագրերը եւ Ձեր ավագ գործընկերները:
Ինչեւէ իմ խնդրանքը Ձեզ մի «բռնաբարեք» հայ լրագրությունը, իրոք այն չնայած երիտասարդ, բայց եւ երկար ճանապարհ անցած ոլորտ է:
Կառուցեք, այլ ոչ թե կործանեք, սիրեք եւ հարգեք լրագրությունը եւ լրագրողի Ձեր մասնագիտությունը, որպեզսի Ձեր անունները տարիներ հետո նույնպես հիշատակվեն եւ մատնացույց արվեն, որ այսինչ -այնինչյանը լավ քաղաքական, գյուղատնտեսական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական, մշկութային, հասարակական եւ սպորտային մեկնաբան էր:
Հարգանքներով՝ Գ. Նանյան
Մի «բռնաբարեք» հայ լրագրությունը. Գալուստ Նանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet