▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանն էլ է լքում ՀՀԿ-ն

 


Elq.am-ը
գրում է. Այն բանից հետո, ինչ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, ինչի մասին կհայտարարի վաղը, հերթը Մհեր Սեդրակյանինն է: Կայքի տեղեկություններով՝ վերջինս ևս պատրաստվում է լքել ՀՀԿ շարքերը, քանզի տևական ժամանակ է«նեղացած է» կուսակցությունից:

Մհեր Սեդրակյանի հեռանալու որոշումը պայմանավորված է որդու քաղաքական ապագայի հետ, որը Սեդրակյան կրտսերը պատրաստվում է կապել «Բարգավաճ Հայաստանի» հետ, ավելին՝ առաջադրվել ռեյտինգայինով:

Այս պահին ընթանում են բանակցություններ այս հարցի շուրջ, բայց, ըստ կայքի աղբյուրի՝ Մհեր Սեդրակյանի հեռանալու հարցը վերջնական լուծված է: Թե որտեղ կշարունակի իր «քաղաքական կարիերան» պարզ կդառնա առաջիկա օրերին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին