▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանին սպառնացել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով հանդես գալու հարցում:

Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու եւ իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր Սեդրակյանին, իսկ որդու սեփականաշնորհած օբյեկտներն էլ կարող են վերադարձվել:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, ավելին՝ նա նոր խորհրդի անդամ է: Իսկ ինչ վերաբերում է զգուշացումներին, ապա նա հերքեց, որ իրենք Սեդրակյաններին նման զգուշացում են արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին