«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում ներգրավված են լինելու ոչ միայն կուսակցությունները, քաղաքական ու հասարակական գործիչները, այլեւ տարբեր հասարակական շերտեր։ Այս առումով ուշագրավ է հատկապես Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող տարածքը, որտեղ բազում հայտնի անձինք են առաջադրվելու։
Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։
Բացի այդ՝ խոսում են, որ Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, մտադիր է «Ծառուկյանի դաշինքով» առաջադրվել ԱԺ պատգամավոր, ինքը՝ Թոխմախի Մհերը, հավանաբար, չի առաջադրվի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում