«Ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել թողնել պաշտոնը եւ սպասել հարմար առիթի:
Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը», որը Մհեր Սեդրակյանի մտերիմն է, մեր ունեցած տեղեկություններով, շարունակելու է աջակցել ՀՀԿ-ին ընտրությունների ժամանակ, ինչպես նախորդ բոլոր ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում