▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ իր հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցությամբ

Դիտեք նաև՝

Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։

Այս մասին Tert.am-ին հայտնել է նա՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու են իր հիմնադրած, նորաստեղծ «Ազգի ձայն» կուսակցությամբ, որի համանախագահն է Մհերը։

Երգիչը նշել է, թե կուսակցության ծրագրերի, քայլերի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն կուսակցության համագումարի օրը՝ ապրիլի 21-ին, կներկայացնեն բոլոր մանրամասները։

Նրա խոսքով՝ կուսակցությունում շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս կան «Այս պահին անունները նշել չեմ կարող, դա կլինի անակնկալ։ Լինելու են ոչ միայն շոու բիզնեսի, այլև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հեղինակություն են իրենց ոլորտներում»,-ասել է նա։

Հարցին՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են որպես առանձին քաղաքական ուժ, թե՞ հնարավոր է՝ դաշինք կազմեն այլ ուժերի հետ, Մհերն ասաց, թե այս պահին հստակ ասել չի կարող «Այդպիսի քննարկում չկա, բայց չի բացառվում՝ նման որոշում կայացվի»,-նշել է երգիչը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին