▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ սպասում է «ռուսամետներ»-«արևմտամետներ» տիտանական բախում

Եթե միտումը ճիշտ եմ հասկանում, ապա մեզ սպասում է «ռուսամետներ»-«արեւմտամետներ» տիտանական բախում, գեղոյական-գավառական «ինտելեկտուալիզմի» ողջ թշվառ պերճանքով հանդերձ: Երկուստեք մարազմները գտնվում են հրետանային նախապատրաստության փուլում: Եթե սկսվի բուն ճակատամարտը, ապա սա իսկական դավադրության կարող է վերաճել ՀՀ անկախության հանդեպ, որի պահպանումը բացառում է կտրուկ շարժումները դեպ այս կամ այն կողմ: Ընդ որում «զավեշտն» այն է, որ ծայրահեղ արեւմտամետության արդյունքը կարող է լինել ռուսական ազդեցության կտրուկ աճը (ինչպես օրինակ ռուսական բազաների պայմանագրի երկարաձգումը հետեւեց նախաձեռնողական քաղաքականության փուլին), իսկ ռուսամոլների կողմից ծավալվող մարազմը, ինչպես միշտ հանագեցնելու է հակառուսականության աճին բոլոր ադեկվատ մարդկանց մոտ:

Եթե այս միտումն իրոք ծավալվի, ապա, կարծում եմ, հայաստանակենտրոն, երրորդ ուժի բացառման մտածողության կրողները պիտի պատրաստ լինեն երկու ճակատով էլ դիմադրեն: Ընդ որում իրականում ճակատը մեկն է՝ քանզի էությամբ, մտածողության որակով, կառուցվածքով՝ «մետությունները» նույնն են՝ միայն անուններն են տարբեր: Չմոռանանք, որ հայկական ռուսմանետությունը պամականորեն հայկական արեւմտամետության ձեւափոխումն է /Իսրայել Օրի/, իսկ այսօրվա արեւմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են եւ նույնիսկ ռուսախոսներ /կազուս Իգոր Մուրադյան/:

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին