Սարյան 2/2 հասցեում գործող նորաբաց «Ռատինա» էսթետիկ կենտրոնը, որ կանանց և աղջիկներին առաջարկում է տարատեսակ ծառայություններ, որոնց շնորհիվ նրանք կլինեն մշտապես խնամված և թարմ տեսքով, արդեն իր համակիրներն ու մշտական այցելուները և գնահատողներն ունի:
«Ռատինա»-ի տնօրեն Լիլիթ Զարգարյանը նշում է, որ էսթետիկ կենտրոնում յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում:
«Ռատինա»-ն առանձնանում է իր եվրոպական սարքավորումներով, մերսման, մատնահարդարման, վարսահարդարման, դեմքի խնամքի համար նախատեսված գերժամանակակից սրահներով:
«Ռատինա»-ում կարևորում են յուրաքանչյուր պրոցեդուրայի ստերիլությունը. համապատասխան սարքի օգնությամբ բոլոր գործիքները ախտահանվում են: Բոլոր այն կանայք և աղջիկները, որոնք կարևորում են առողջությունը, գեղեցկությունը և հիգիենան,կարող են այցելել այս կենտրոն, որը հասանելի է բոլորին:
«Ռատինա» էսթետիկ կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ կոսմետոլոգիա` դեմքի ատրավմատիկ մաքրում, ներարկային մեթոդներ, դեմքի միմիկայի կնճիռների հարթեցում (կորեկցիա), պերմանենտ դիմահարդարում, որը նրբորեն ընդգծում է դիմագծերը և դաջվածքի հեռացում, լազերային մազահեռացում, մեզոթերապիա, հակապիգմենտային բուժումներ, անոթային աստղիկների բուժումներ, մարմնի կորեկցիա Afluence սարքի միջոցով, վիզաժ, ատամների անվնաս սպիտակեցում, վարսահարդարում, մերսումներ և պարուրումներ, ինչպես նաև մատնահարդարում և ոտնահարդարում. ի դեպ այս պրոցեդուրայի ընթացքում բացի ոտքերը և ձեռքերը գեղեցկացնելուց, բուժվում են նաև սնկային հիվանդություններ, եթե այդպիսիք առկա են, վերացվում են կոշտուկները:
Դաջվածք. (Biotouch, Aqua) Դաջվածքի հեռացում (Nuovo lazer), SPA (Մերսում, պարուրումներ), Մարմնի կորեկցիա (A-fluence), Վարսահարդարում, Դիմահարդարում, Մատնահարդարում, Ոտնահարդարում, Դեմքի խնամք, Eldan Լազերային մազահեռացում (Light Age), Ատամների սպիտակեցում (U-smile)