▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մի մոռացիր...

Այսօր` հոկտեմբերի 15-ին, լրանում է երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 8-րդ տարելիցը, ով զոհվել էր Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:Այս կապակցությամբ երգչուհու մի շարք ընկերներ իրենց անձնական էջերում գրառումներ են կատարել: Ներկայացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և երգչուհի Քրիստինե Պեպելյանի գրառումները` նվիրված Վարդուհի Վարդանյանին:

«2006 թվականի հոկտեմբերի 15-ին մեզանից հեռացավ Վարդուհին: Գնաց այնպես, որ կարծես ամեն պահի հետ է գալու...Աստված հոգիդ լուսավորի, Թութուշ ջան:
Մեզ մի մոռացիր»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Վարդուհի Վարդանյանի և Արմեն Աշոտյանի ընկերական հարաբերությունները որոշ ժամանակ հետո վերածվել են նաև գործնականի: Նրանց համագործակցության արդյուքում ծնված «Только ты» երգը բավական սիրված և հայտնի էր հանրության շրջանում: 

«Անցավ էլի մեկ տարի: Ու այսպես 8 տարի շարունակ չենք հավատում, որ չկաս, այլ պարզապես համոզում ենք մեզ, որ երկար ժամանակ չենք հանդիպել: Լույս էիր, լույս դարձար: Միշտ մեզ հետ, մեր կողքին, մեր սրտերում...Կարոտում ենք քեզ»,- ֆեյսբւքյան իր էջում գրել է Քրիստինե Պեպելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին