▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ-ն. ՍԴՀԿ

Տարբեր լրատվամիջոցներից վերջին օրերի ընթացքում դիմեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը՝ կարծիք հայտնելու մամուլում շրջանառվող լուրերին, թե ապրիլի 24-ից հետո ՀՅԴ-ն մաս է կազմելու կոալիցիոն կառավարության և ստանձնելու է մի քանի նախարարություններ, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը:

Ի պատասխան հարցերի՝ ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը հայտնեց, թե «ինչ որոշում կկայացնի ՀՅԴ մաս կազմել կոալիցիային կամ ոչ, դա իր անելիքն է: Անդրադառնալով Սփյուռքի նախարարությանը, մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ-ն:

Նկատի ունենալով, որ Սփյուռքը բազմաշերտ է, հետևաբար պետք է հեռու պահել կուսակցական պիտակավորումից, որը վնաս կհասցնի Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանը»:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության

Կենտրոնական Վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին