▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ձեռնտու չէ ստատուս-քվոն, փոփոխության խոչընդոտողն Ադրբեջանն է. Էդուարդ Շարմազանով

 

 

 

Armlur.am-ը գրում է. Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձներ հղեց միջազգային հանրությանը, որ մենք խաղաղության և կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից ենք: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն, պատերազմի սպառնալիքը Հարավային Կովկասի տարածաշրջանում հայկական կողմերը չեն, պատերազմի սպառնալիքը մնում է Ադրբեջանը և Թուրքիան: Նախագահը շատ հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, կա մասնագիտական կառույց: Նախագահն անուղղակի նշեց, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝  հարցը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չեն և հակասում են Մինսկի խմբի բազում հայտարարություններին», – ընդգծեց նա: Շարմազանովն անդրադարձավ նաև  ստատուս- քվոյի փոփոխության հարցին: «Հանրապետության առաջնորդը նշեց՝ մեզ ձեռնտու չէ ստատուս-քվոն, դրա խոչընդոտողն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք բոլորս գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար անհրաժեշտ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշումը», – հավելեց նա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին