▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոյի «Բաղրամյան» կայարանում գնացքները շարունակում են չկանգնել

 

Մետրոյի «Բաղրամյան» կայարանում գնացքները շարունակում են չկանգնել: Ուղևորները վստահ են, որ պատճառն այն է, որ ցուցարարներին, որոնք կարող են նաև մետրոյով մոտենալ Բաղրամյան 26-ին, հնարավոր լինի հեռու պահել ՀՀ վարչապետի նստավայրից:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր, որ Երևանի Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի տեխնիկական պատճառներով։ Հաղորդագրությունում մասնավորապես ասված էր. «Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին