▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մետրոյի «Աջափնյակ» կայարանն ամենաշատը կառուցվել է «Ֆեյսբուք»-ում»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մետրոյի «Աջափնյակ» կայարանն ամենաշատը կառուցվել է Ֆեյսբուքում... Ճիշտ եմ ասում չէ՞, պարո՛ն Ավինյան»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել էր ձնամաքրման աշխատանքների մասին՝ նշելով հետևյալը. «Հիմնական ճանապարհների վրա խնդիր չենք ունեցել, նույնը՝ երկրորդայինի, մեր խնդիրներն արձանագրվել են մայթերին ու միջբակային տարածքներում, որտեղ մինչև հիմա էլ այդ խնդիրը կա: Էստեղ կարևոր եմ համարում ներգրավվել բոլոր այն ռեսուրսները, որոնք օրենքով ու ավագանու որոշումներով նախատեսված են. մասանվոր սեկտորը նույնպես պարտավոր է աշխատանքներին միանալ... Ամենամեծ խնդիրն այն էր, որ ամենաշատ ձյունը տեղացել էր «Ֆեյսբուք»-ում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին