Բարսելոնա ֆուտբոլային ակումբը այսօր տեսանյութ է տարածել` նվիրված Թուրքիայի հանրապետության հիմնադրման 91-րդ տարեդարձին:
Ֆուտբոլային աստղերն` այդ թվում Մեսսին ու Նեյմարը, որոնք կարճ տեսահոլովակում երևում են թուրքական դրոշի կողքին, իրենց տեքստային հաղորդագրությունում բարեմաղթանքներ են հղում Թուրքիայի քաղաքացիներին:
Նման մի տեսահոլովակ` կրկին նվիրված Թուրքիայի հանրապետության հիմնադրման 91-րդ տարեդարձին, տարածել էր նաև Schalke 04 թիմը: