▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսսին չի հեռանա Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականից

Ի ուրախություն գեղեցիկ և դիտարաժան ֆուտբոլը գնահատողների Լեո Մեսսին չի լքի Արգենտինայի ազգային հավաքականը: Ամենայան հավանականությամբ Մեսսի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ծագած լարվածությունն հարթվել է: Բացի այդ Մեսսին բաց չի թողնի հնարավորությունը հանդես գալու 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Անկախ նրանից, Արգենտինայի հավաքականը կհասնի հաջողության 2018-ին թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ առանց Մեսսի Արգենտինայի ընտրանու համար դժվար կլիներ, առանց Մեսսի մրցարշարը մի տեսակ լիարժեք չէր լինի:

 

Բազմիցս է նշել Մեսսին, որ պատաստ է իր բոլոր ձեռքբերումներն ու պարգևները ֆուտբոլում փոխել աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ, այնպես որ այդ փաստը, ինչպես նաև Մեսսիի ֆուտբոլային արդեն իսկ պատկառելի տարիքը հաշվի առնելով (2018 թվականին Մեսսին կբոլորի 31 տարեկանը) կարելի է ենթադրել, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում Մեսսին իր բաղձալի երազանքին հասնելու համար հանդես կգա իր ամբողջ ներուժով և մենք ականատես կլինենք հնգակի «ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստի արժանի խաղի:

 

Աշոտ Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին