Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 4 խաղով որակազրկվել էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի դեմ հանդիպման ժամանակ եզրային մրցավարի հասեցին ենթադրաբար հնչեցված վիրավորանքների համար:
Սակայն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել էր այդ որոշումը, իսկ ՖԻՖԱ-ն հայտնել էր, որ բողոքարկման քննման ժամանակ ներկա պետք է գտնվի նաև Մեսին: Արգենտինացին անձանական պատճառներով չէր կարողացել մեկնել Ցյուրիխ, սակայն համաձայնվել էր հարցերին պատասխանել տեսազանգի միջոցով:
Լրագրող Ռոբ Հարիսի փոխանցմամբ, Մեսին հաղթել է ՖԻՖԱ-ի դեմ ներկայացրած բողոքը և չեղարկել 4 խաղյա որակազրկումը: ՖԻՖԱ-ի նախնական որոշումը չեղարկվել է փաստերի բացակայության պատճառով: