▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Ստամբուլում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին:

«Մենք անդրադարձել ենք նաեւ 1915թ. վերաբերող թեմաներին եւ այն նախագծին, որն այդ կապակցությամբ դրվել է Բունդեսթագի քննարկմանը։ Ես նշել եմ, որ այդ թեմաներն իրականում պետք է քննարկվեն ակադեմիական մակարդակով՝ հատուկ հանձնաժողովում, որի կազմում պետք է լինեն նաև գերմանացի պատմաբաններ։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ներկայացնել թուրքական կողմի դիրքորոշումը. Գերմանիան եւ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմում նույն կողմում էին կռվում, եւ այս հարցում նրանք պետք է պատմաբանների հանձնաժողովի կազմում այլ գիտնականների հետ ներկայացված լինեն, որպեսզի քննարկեն այդ հարցը։ Թուրքիան պատրաստ է մշտապես անհրաժեշտ քայլ կատարել պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ, որը կաշխատի Հայաստանի ու Թուրքիայի, հայերի ու թուրքերի միջև պատմական հաշտեցման ձեռքբերման ուղղությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին