ermenihaber-ը գրում է.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Բեռլինում թուրքական դպրոց կատարած այցելության ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցում Մերկելը հանդիպել է թուրք աշակերտների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլեր աշակերտներից մեկի հեռախոսի վրա տեսնելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա ՔեմալԱթաթուրքի լուսանկարը` հարցրել է. «Ո՞վ է նա»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Մերկելի հարցը ու Աթաթուրքին չճանաչելու փաստը թուրքական մամուլում քննարկման թեմա է դարձել: