Viva.ua-ն գրում է,որ Լատվիայի ամենահրապուրիչ երգչուհին հրաժարվել է լուսանկարվել լեգենդար Playboy-ի համար: Եվ պատճառը բոլորովին էլ նրա ամաչկոտությունը չէ, քանի որ ոչ շատ վաղ անցյալում տղամարդկանց ամսագրի համար նա կիսամերկ լուսանկարվել է Ասլան Ախմադովի ֆոտոսեսիայում:
Երգչուհին իր մերժումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մերկ Լայմա Վայկուլեն արժե առնվազն կես միլիոն դոլար»: Դատելով այս ամենից, դերասանուհուն հրաժարվել են վճարել նշված գումարը: Սակայն հավանական է, որ ֆինանսական տարաձայնությունները միակ պատճառը չեն: Հնարավոր է Լայմա Վայկուլեն, որի 60-ամյակը կլինի հաջորդ տարում, իր տարիքի համար ավելորդ է համարում մերկանալ:
Առավել մանրամասն՝այստեղ