Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված «մերկ հեծանվավազք»-ի մասնակիցները իշխանություններից պահանջել են ճանաչել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց և մտածել հեծանվորդների համար հատուկ ճանապարհներ կառուցելու մասին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Մելբուրնում անցկացվեց մերկ հեծանվաարշավ, որի մասնակիցների խոսքով` նրանք այդպիսով փորձում էին հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիայի համար վտանգ չներկայացնող փոխադրամիջոցի վրա: