Օրերս դիզայներ Մերի Ստեփանյանի հարսանիքն էր։
ՕԵԿ նախկին Նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսի 2-րդ հարսանիքը բավական շքեղ էր կազմակերպված։ Սակայն ինչպես բոլոր, այնպես էլ այս հարսանիքը ևս քննարկվեց հանրության կողմից:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Շատերը գրում էին, որ Մերիի ամուսինը հայ չէ, կամ Մերին ամուսնուց չափազանց մեծ է: Այս և այլ հարցերին դիզայները պատասխանել է ինստագրամյան հարթակում:
Օրինակ`խոսելով իրենց տարիքային տարբերության մասին, Մերին նշել է, ոու իրենք նույն թվականի նույն օրն են ծնվել:
Այն հարցին`արդյոք՞ իր ամուսինը հայ չէ, Մերին նշել է, որ սկզբում իր մոտ էլ է եղել նման տպավորություն:
Հարցերի և պատասխանների շարքում Մերին խոստովանել է, որ վարձույթով կտա իր զգեստը, որ այն երջանկացնի ևս մեկ աղջկա»:
Դիտեք նաև՝