▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի լավ կլիներ, որ 3 կիլոմետրանոց հարցազրույցումդ 12 սանտիմետր խոսեիր Գյումրու թեմաներից...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մերի լավ կլիներ, որ 3 կիլոմետրանոց հարցազրույցումդ 12 սանտիմետր խոսեիր Գյումրու թեմաներից...

Արա ես էլի սկսում եմ նեռվայնանալ մեր մեգագիգանտ աստղերի, բայց առավել շատ մեր տիտանական կայքերի փայլատակումների վրա: 

Սաղս էլ նեղված ենք ու ամեն ժամ նորության ենք սպասում Գյումրիից: Բայց այն «սեքս-ռասկրուտչիկ» կայքերից մի քանիսը արդեն երկար ժամանակ է ակտիվ տարածում են Մերի Մակարյանի հարցազրույցը, որտեղ մասնավորապես ոչինչ չի ասվում smile emoticon : 

Նախ սկսեմ  կայքերից: Հարգելի կայքեր, այս օրերին ավելի լավա գրեք էն թեմաներից որոնք արդիական են , քանի որ ձեր տարածած կաստռուլկա նյութերը գլոբալ առումով մեր հեչ ՊՈՍՏԵՐԻՆ չեն, էլ չեմ ասում, թե էս պահին ինչքան անհետաքրքիրա ձեր` հայկական արտադրության ֆեյք Սանդրա Բալոկը: Բայց դե շատ չեմ խորանում մեր չնաշխարհիկ կայքերից... 

Մի երկու խոսք Մերիից: Մերի ջան, որ խնդրեմ դուրս կգա՞ս Դժվար Ապրուստի տակից... բան կա խոսալու:

Իմ մոտ արդեն նենց տպավորություն է, որ Մերիին ինչ հարցնեն, մեկ էԴժար Ապրուստովա պատասխանելու.. ակամայից հիշում եմ Վիտամինը, որ ասում է «Էտ ըտենց, բայց մի օր մեր նվագախմբի տղաներով...»: 

Լսի ինչ հարցնում են ասում ես Դժվար Ապրուստում սենց նենց... Այսօրվա տվածդ հարցազրույցում շատ կոռեկտ կլիներ, որ մի երկու խոսք էլ Գյումրու դեպքերի հետ կապված ասեիր.. նու համենայնդեպս սիմվոլիկ, ֆոն ստեղծելու համար (ձեր պարագայում): Այս օրերին քո Դժվար ապրուստի վրա լվածք փռած ունեն շատ շատերը... Եղա՞վ Մերի:
Ուրիշ վախտ թողես բայաթին կվեկալեք ու կողբաք արա... 

Ես նախանձ չեմ, հարգանքներով` Անհայտ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին