▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Հակոբյանը «Բախտաբեր» հեռուստասերիալի շուրջ առաջացած սկանդալի վերաբերյալ ասում է իր եզրափակիչ խոսքը

Դիտեք նաև՝

life.panorama.am-ը գրում է. «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի շուրջ առաջացած սկանդալի մասին արդեն պատմել ենք:

Այսօր  այս թեմայով վերջին օրերի թեժ զրույցներին ի պատասխան իր եզրափակիչ խոսքը ասաց դերասանուհի Մերի Հակոբյանը.

«Այն մարդիկ, ովքեր ստեղծագործում են, հոգի են դնում իրենց գրած ամեն բառի մեջ,  և կարծում եմ, յուրաքանչյուր ստեղծագործող մարդ նույնպես կվարվեր, ինչպես ես, գուցե դեռ ավելին: Հայաստանում մտավոր սեփականության գողությունը օրենքով պատժելի է, այս դեպքում, իմ երգի հիման վրա ստեղծվել է ածանցյալ երգ: Քավ լիցի, ես չեմ պատրաստվում այս խնդրով դատական գործ հարուցել, պարզապես ես ցավ եմ ապրում, որ որոշ այսպես ասած «պրոֆեսիոնալ» պրոդյուսերներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում անգամ իրենց սեփական աշխատանքի նկատմամբ: Երբ ես նրանց ասացի, որ հեռացնեն կունկնդրեք  և համապատասխանաբար խոսքերի հեղինակի անունը փոխեն ու նորից հրապարակեն, ինձ ասացին, մենք արդեն ունենք դիտելիության քանակ, մեկնաբանություններ, ուստի չենք կարող, ինչը ինձ ապշերեց, որ որոշ մեկնաբանությունների կամ դիտումների քանակը ինչ-որ կեղծ ստվեր կարող է գցել իրենց աշխատանքին՝ չկամենալով նույնիսկ իմ այդքան հորդորումներից հետո շտկում կատարել տիտրերում»:

Մերի Հակոբյանի խոսքերով նա բոլոր ապացույցներն ունի, բայց չի ցանկանում այս խոսակցություններն էլ ավելի թեժացնել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին