▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Հակոբյանը բացահայտումներ է անում «Բախտաբեր» հեռուստասերիալի շուրջ առաջացած սկանդալի մասին

Դիտեք նաև՝

Life,panorama.am-ը գրում է, որ ընդամենը մի քանի օր է, ինչ էկրաններ է բարձրացել «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը՝ երգիչ Արման Թովմասյանի կատարմամբ, բայց այն արդեն թեժ քննարկումների կիզակետում է, քանի որ դերասանուհի Մերի Հակոբյանը պնդում է, որ ոտնահարվել է իր հեղինակային իրավունքները, քանի որ տեսահոլովակում նշել է, թե խոսքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ՝ հեռուստասերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:

Մերի Հակոբյանը ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իր տեսակետը՝ հանդես գալով հայտարարությամբ:

«Իրականում, այս երգի խոսքերը դեռ շատ վաղուց եմ գրել, և այն ինչ հիմա կասեմ, շատ քչերը գիտեն.  այս երգի խոսքերը ուղղված են ինձ համար շատ կարևոր մեկին, ու եթե հենց այս երգի միջոցով չոտնահարվեր իմ իրավունքները, գուցե ես չարձագանքեի, պարզապես այն իսկապես ինձ համար շատ կարևոր է հենց դրանով, որ այն նվիրված էր կոնկրետ մարդու: Դրա մասին գիտեր նաև Ռիչարդ Մադլենյանը: Երբ գրել էի խոսքերը, ցույց տվեցի Ռիչարդին, նա էլ, ի ուրախություն ինձ, ինձնից գաղտնի և անակնակալ կերպով շատ չանցած ներկայացրեց իմ խոսքերի հիման վրա այս երգը»,- պատմել է Մերի Հակոբյանը:

Դերասանուհու խոսքերով, ընկերները՝ Ռիչարդն ու Արմանը, ճանաչելով իր զուսպ տեսակը, հավանաբար չեն պատկերացրել, որ այս միջադեպը կվիրավորի նրան և չեն տեղեկացրել իրեն. «Ես չեմ էլ ուզում որևէ մեկին մեղադրել, ընկերներիս հետ էլ շարունակվում է մեր լավ հարաբերությունները: Ես էլ ներողամիտ մարդ եմ և չեմ էլ ուզում մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ լինելով այս ոլորտի մարդ, չեմ ուզենա նույն Անահիտ Մխիթարյանի անվան շուրջ վատ լուրեր տարվեն: Իսկ այն, որ Անահիտը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե ինձ չի ճանաչում, հավատացեք, ես ընդհանրապես դրանից չեմ սրտնեղում, դե հնարավոր է, որ շատ զբաղված մարդ է և հեռուստացույց չի դիտում, պարզապես, երբ իմ երգին ածանցյալ երգ է ստեղծվում, դա չի նշանակում, որ երգի հեղինակը դրանից փոխվում է»,- ընդգծել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին