Արմավիրի մարզի Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը հիմնովին բարեկարգվել ու նորոգվել է:
Գյուղապետ Լևոն Գրիգորյանի երկու որդիները՝ Վոլոդյան ու Պայքարը պատմում են, որ երկար տարիներ դպրոցի վիճակն անմխիթարական է եղել ու կրթօջախը պետական որևէ աջակցություն չի ստացել, այդ պատճառով էլ որոշել են իրենք իրենց միջոցներով աջակցեն դպրոցին:
Սկզբում նորոգվել են առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակները, հետագայում դրանց թիվն ավելացել է: Վոլոդյան ու Պայքարը նշում են, որ իրենց կողմից սկսված բարեկարգման աշխատանքները Մերձավանում շարունակական բնույթ են կրելու: