▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն

ԱրմԼուր.am-ը գրում է․ «Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են։

Մերձավան համայնքի ղեկավարը, ըստ մամուլի տեղեկությունների, միջադեպի հետ կապ ունի, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը լռում է: Մհեր Ախտոյանի եղբայրը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ավագանու անդամ է Փարաքարում, երեկ հաստատել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։

Ըստ նախնական վարկածի՝ գյուղի տղաների միջեւ կոնֆլիկտ առաջացել է մեքենայի արագ վարելու շուրջ, որն էլ այնքան է խորացել, որ տղաները ինքնաձիգով են փորձել հաշվեհարդար տեսնել միմյանց նկատմամբ, գնացել են համայնքի ղեկավարի տան մոտ ու ծեծկռտուք սկսել: Հնչել է կրակոց ու սպանվել է համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին