«Матч TV»-ի գլխավոր տնօրեն, հաղորդավարուհի Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին:
«Իլհամ Ալիևը սկսել է հանգիստ մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության համաձայնագիրը: Հիմա ուզում է Լաչին քաղաքն ու Կեմսկը։
Ես պարոն Ալիևին կհիշեցնեի, որ մինչև հիմա ռազմագերիների փոխանակումը չի ավարտվել, չկան փոխանցված տարածքներում պատմական ժառանգության պահպանման կայուն երաշխիքներ։ Հասկանում եմ, իհարկե, որ ախորժակն ուտելիս է բացվում, և կարելի է հայտարարել ինչ ասես։ Լավ է, որ մեր խաղաղապահներն Ադրբեջանի նախագահին թույլ չեն տա կտրվել իրականությունից»: