▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տան ղեկը մեր տան տղամարդու ձեռքում է. Անի Քոչարյան

ife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անի Քոչարյանը, ով տարիներ առաջ էկրաններին հայտվեց «Հարևաններ» հեռուստասերիալի Գոհարի կերպարով, բայց հետո, ի հակադրություն Գոհարի խեղճ ու թույլ տեսակի, էկրաններից ցույց տվեց ուժեղ, համառ և խիստ կնոջ: Նրան նման կերպարներում տեսնելու և վստահելու ռեժիսորների ընտրության վերաբերյալ Անի Քոչարյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ես շատ մեծ սիրով եմ կերտել Գոհարի հերոսուհուն, որը այնքան տպավորվեց մարկանց մեջ, որ մինչ այսօր շատերը ինձ հենց այդ անունով են կոչում, բայց  հետագայում  ռեժիսորները ինձ տեսան Գոհարից խիստ տարբերվող դերերում՝ ավելի խիստ, ավելի իշխող և ուժեղ կնոջ կերպարներում, ինչը, ըստ իս, հիմնականում արտաքինիս հետևանքն է, բացի այդ, իրական կյանքում էլ ես ուժեղ կին եմ, գուցե դա էլ իր դերն է ունեցել այս հարցում»:

lolo

Այս պահին դերասանուհին թատրոնում պատրաստվում է պրեմիերային. «Դերասանի համար հեռուստատեսային դադարներ կարող են լինել, բայց թատրոնում դերասանը, այդ թվում ես, մշտապես ենք աշխատում: Այս պահին մենք պատրաստվում ենք նոր ներկայացման պրեմիերային, խոսքը գնում է Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման մասին, որի բեմադրող ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը: Այստեղ ես մարմնավորում եմ մի շատ հետաքրքիր կանացի կերպարի, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհուն հաճախ կարելի է տեսնել տարբեր հեռուստաալիքներով տարբեր սերիալներում, բայց հայկական կինեմատոգրաֆիայի և հեռուստասերիալների վերաբերյալ նրա կարծիքը միանշանակ բարձր չէ. «Այն, որ այսօրվա հեռուստասերիալները որակային հետընթաց են ապրում, դա միայն ֆինանսի հետևանքն է: Անգամ ֆիլմի սցենարի որակն է կախված գումարից, քանի որ, երբ սցենարիստին լավ ես վճարում, կարող ես պահանջել նրանից լավ սցենար, թեպետ այդ ժամանակ նա ավելի շահագրգռված կլինի որակյալ սցենար գրելու: Եթե դերանսանին լավ վճարեն, գումար ծախսեն ամեն մանրուքի վրա, օրինակ հիվանդանոցի տեսարան նկարելիս գումար խնայելու համար բուժքրոջ չնկարեն դերասանի փոխարեն, բնակարան վարձելու ժամանակ ոչ թե մեկ օր վարձեն և առավոտից երեկո նկարեն 30-40 տեսարան, երբ ամենապրոֆեսիոնալ դերասանն էլ կարող է հոգնել, այլ այդքան տեսարանները բաշխեն մի քանի օրվա մեջ, նման պարագայում հաստատ ֆիլմերը ավելի որակյալ կլինեն»,- ընդգծեց դերասանուհին:

«Այսօր ամեն բան բարդում են դերասանների վրա, ասում են՝ ֆիլմը վատն էր, փակվեց, իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դերասանները առավոտվա ժամը 10:00-ից նկարահանման հրապարակում են մինչ գիշերվա անհասկանալի ժամերը և նորից հաջորդ առավոտ ժամը 10:00-ին գալիս են նկարահանվելու: Ֆիլմը փակվում է, որովհետև գումար չկա»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհին նկատեց նաև, որ ռուսաստանյան գործընկերների մոտ բարձր որակի հեռուստասերիալներ ստեղծելու գրավականը դարձյալ գումարն է. «Ես մեծ հաճույքով դիտում եմ ռուսական սերիալները, որոնք նախ` տևողությամբ կարճ են, երկրորդը ունեն կոնկրետ գրված սցենար, այնպես չէ, ինչպես մեզ մոտ, երբ սցենարը գրվում է ըստ նկարահանման ընթացքի, ռեժիսորի համար մեկը լավ է խաղում, սկսում է սցենարով կենտրոնանալ տվյալ մարդու վրա, մեզ մոտ դերասանաը, երբ խաղում է ֆիլմում, չգիտի արթնանալու է մարդասապան է դառնալու, թե բացասական կերպարից դրականի է վերածվելու: Իսկ ռուսաաստանում դերասանին նախօրոք տրվում է իր դերը, նա մինչ նկարահանվելը գիտի իր անելիքը, որի շնորհիվ իր լուծումներն է տալիս»:

Դերասանուհին իր ցավը հայտնեց դպրոցահասակ երեխաների կողմից ամեն օր հեռուստատեսությամբ խեղաթյուրված արվեստին ծանոթանալու վերաբերյալ. «Որքան էլ ծնողներին խնդրենք, որ հաճախ իրենց երեխաներին տանեն թատրոն, միևնույն է, հեռուստեսությունը ամենաուժեղ ներգործությունն է ունենում, դա մի բան է, որին ամեն օր բախվում ենք, միակ լուծումը տանը հեռուստացույց չունենալն է, ինչն էլ, անհանար է»,- նշեց նա:

Դերասանուհին առաջարկում է հեռուստաեթերները լցնել «չվնասող» ծրագրերով. «Թող հեռարձակեն համերգային ծրագրեր, թող դասական երաժշտություն լինի եթերում, եթե մարդն անգամ, ասի չեմ ես լսում դասական երաժշտություն, այլընտրանք չունենալու դեպքում, անկախ իրենից հեռուստացույցի միացած լինելու ժամանակ կլսի, կստանա հոգևոր սնունդ: Բացի այդ մենք շատ գեղեցիկ պոեզիաներ ունենք, թող դրանք եթեր գնան, առանց այդ էլ մեր երիտասարդությունը չի ընթերցում այսօր: Թող մեր հին հեռուսաթատրոնները կամ ֆիլմեը ցույց տան, ես վստահ եմ, որ դիտողներ շատ կլինեն. ես անձամբ դրանք ավելի հաճույքով եմ դիտում, քան այն, ինչ մենք ենք անում, իմ երեխայի համար էլ կգերդասեմ, որ նա հին հայկական ֆիլմերը դիտի, ոչ թե այն ամենը, որոնք այսօր մենք ենք ներկայացնում»,- սրտնեղած նշեց Անի Քոչարյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին