Հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ կնքելու է Ասոցացման համաձայնագիրը, ու այդ առիթով Թբիլիսիի կենտրոնում՝ Եվրոպայի հրապարակում, կայանալու է մեծ համերգ:
Մի քանի տասնյակ անգամ եղել եմ Վրաստանի մայրաքաղաքում ու համոզվել եմ, որ հարևան երկրում առկա է քաղաքական ու հանրային կոնսենսուս՝ եվրաինտեգրացիայի հարցում:
Ենթադրաբար, հունիսի 27-ն իսկապես տոն է վրացիների համար:
Չեմ պատկերացնում, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը նշվի տոնական միջոցառումներով: Եթե նույնիսկ ինչ-որ համերգ տեղի ուենա, դա «կպատկանի» բացառապես էլիտային:
Իսկ էլիտայից դուրս՝ դարձյալ փոքրաթիվ մի խումբ, այդ օրը կհամարի Հայաստանի ինքնիշխանության կորստի օր:
Չեմ էլ պնդում, որ Հայաստանում տոնական կլիներ այն օրը, երբ մեր երկիրը կինտեգրվեր Եվրամիությանը:
Դարձյալ մի փոքր խումբ պաշտոնական ինչ-որ միջոցառում կաներ. ինչ-որ մարդիկ էլ լացուկոծ կդնեին՝ Եվրոպան նույնացնելով գեյերի հետ:
Տխուր փաստ է, բայց իրականություն, որ վրացական հասարակությունն ավելի պատրաստ է արժեքային կողմնորոշման հարցում, քան՝ մերը:
Ու այստեղ հասարակության մեղքը չէ, այլ՝ քաղաքական ուժերի, որոնց օրակարգը չափազանց ռաբիս է:
Հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ կնքելու է Ասոցացման համաձայնագիրը, ու այդ առիթով Թբիլիսիի կենտրոնում՝ Եվրոպայի հրապարակում, կայանալու է մեծ համերգ:Մի քանի տասնյակ անգամ եղել եմ Վրաստանի մայրաքաղաքում ու համոզվել եմ, որ հարևան երկրում առկա է քաղաքական ու հանրային կոնսենսուս՝ եվրաինտեգրացիայի հարցում: Ենթադրաբար, հունիսի 27-ն իսկապես տոն է վրացիների համար:
Չեմ պատկերացնում, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը նշվի տոնական միջոցառումներով: Եթե նույնիսկ ինչ-որ համերգ տեղի ուենա, դա «կպատկանի» բացառապես էլիտային: Իսկ էլիտայից դուրս՝ դարձյալ փոքրաթիվ մի խումբ, այդ օրը կհամարի Հայաստանի ինքնիշխանության կորստի օր: Չեմ էլ պնդում, որ Հայաստանում տոնական կլիներ այն օրը, երբ մեր երկիրը կինտեգրվեր Եվրամիությանը:
Դարձյալ մի փոքր խումբ պաշտոնական ինչ-որ միջոցառում կաներ. ինչ-որ մարդիկ էլ լացուկոծ կդնեին՝ Եվրոպան նույնացնելով գեյերի հետ: Տխուր փաստ է, բայց իրականություն, որ վրացական հասարակությունն ավելի պատրաստ է արժեքային կողմնորոշման հարցում, քան՝ մերը:Ու այստեղ հասարակության մեղքը չէ, այլ՝ քաղաքական ուժերի, որոնց օրակարգը չափազանց ռաբիս է:
Սուրեն Սուրենյանց