«Չարժե շատ տանջվել ու գուշակություններ անել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյան հանդիպման մասին, փոխարենը կարելի է սպասել համապատասխան հայտարարություն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացների շարունակմանը՝ ասաց, որ հիմա այդ պահը չէ.
«Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս, որ իրենք բանակցությունները չեն ուզում շարունակել այն ձևաչափով, որը կա, և ցանկանում է ագրեսիայով, սադրանքներով վիժեցնել բանակցությունները: Եթե այդպես է, ուրեմն մենք էլ համապատասխան արձագանք պետք է տանք և, եթե գա դրա ժամանակը, թող իրենք խնդրեն, որ բանակցային գործընթացները վերսկսվեն»:
Անի Կարապետյան