▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մաքսատունը հրեշտակների հավաքածու է.Մանվել Բադեյան.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Մաքսային միությանը միանալուց հետո հայկական շինարարական կազմակերպությունները կկարողանան մասնակցել միության երկրների շինարարական տենդերներին։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը շինարարական բիզնեսի ներկայացուցիչ է եւ ուրախ է Մաքսային միությունում նման հեռանկարի համար։ Փոխարենը նա վստահեցնում է, որ միությունը խնդիրներ կառաջացնի ներկրողների համար. «Հիմնականում չինական ապրանք ներմուծողները, դրանք իհարկե, դրանց տեղը մի քիչ կնեղանա, որովհետեւ մաքսատուրքերը կբարձրանան։ Մսամթերք ենք ներկրում, մսի գինը կբարձրանա»։

Հանրապետական պատգամավորը մեկ այլ խնդիր է համարում ռուսական մաքսատների հետ գործ ունենալը. այնտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են, չափազանց երկար գործընթաց է ռուսական մաքսատների թղթաբանությունը. «Եթե համեմատենք, օրինակ, մեր մաքսատան հետ Ռուսաստանի մաքսատան բարքերը, մեր մաքսատունը բան ա, հրեշտակների հավաքածու ա»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին