▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր կուսակցականների ՕԳԳ-ն պետք է մշտապես գտնվի բարձր մակարդակի վրա

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում, հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում, մեկնաբանելով  ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի հրաժարականը,մասնավորապես, նշել է, որ վերջինս նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։

«ԲՀԿ-ն շարունակում է աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ներկուսակցական քայլերը: Այսօր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարած նիստի ընթացքում, կրկին քննարկելով վերոնշյալ գործընթացները՝ համընդհանուր որոշում կայացվեց, որով Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար տիկին Թամարա Պողոսյանն այսուհետ կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը և ներգրավված կլինի կուսակցական այլ պատասխանատու աշխատանքներում: Այսպիսով, Ջիվան Պողոսյանը կգլխավորի Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը, իսկ քարտուղարի աշխատանքները կիրականացնի Ռուբեն Կճոյանը: Մենք կարևորում ենք մեկնարկած գործընթացի անհրաժեշտությունը, որով կուսակցությունում գործունեություն ծավալող անձանց ՕԳԳ-ն պետք է մշտապես գտնվի բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է տիկին Պողոսյանի հետագա գործունեությանը, ապա վերջինիս գիտելիքներն ու հմտությունները կշարունակեն ծառայել կուսակցությանը և ուղղված կլինեն կուսակցաշինությանը: Մենք հավատարիմ ենք թափանցիկ գործելաոճի քաղաքականությանը և շարունակելու ենք հասարակությանը ներկայացնել անգամ ներկուսակցական որոշ պրոցեսներ, որոնք հանրության կողմից ուշադրության են արժանանում: »,- Asekose.am-ին փոխացել է Վահե Էնֆիաջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին