«Ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը ես ոչ հայկական, այլ բարոյականության խնդիր եմ համարում: Ցավոք, բոլոր այս որոշումների հիմքում պետական կամ միջպետական ոչ հայանպաստ հաշիվներն են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը՝ խոսելով Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին:
Նրա կարծիքով՝ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները հետընթաց չեն ապրի, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն էլ կամաց-կամաց կսկսեն լավանալ, և դա կլինի ի վնաս հայությանը.
«Այդպես է ցույց տվել պատմությունը.երբ գերմանացիների և թուրքերի հարաբերությունները վատացել են, միշտ տուժել է հայությունը:
Ի դեպ, մեր իշխանությունների համար փող գռփելու մի նոր աղբյուր պետք է ասեմ.Գերմանիայի դեմ հայց պետք է ներկայացնեն՝ այս մեղսակցության համար փողային հատուցում տալու համար»,-նշեց պատմաբանը:
Անի Կարապետյան