Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Asekose.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հետ:
Տիկին Բախշյան, ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին այսօր չի մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
Բիբինն արհամարհել է Ազգային Ժողովին: Դա ունի երկու պատճառ. մեկը, որ նա ՀՀ ԱԺ-ն չի դիտում որպես երկրի բարձրադիր օրենսդիր մարմին և իր արժանիքներից ցածր է համարում այնտեղ ներկայանալը: Երկրորդ պատճառն այն է, որ այսօրվա իշանության հետ Բիբինի անձնական հարաբերություններն այնքան սերտաճած են, որ նա ԱԺ անդամներին նայում է ոչ թե Հայաստան երկրի ներկայացուցիչ, այլ՝ գործընկեր, ովքեր իրեն են խաբել, ինքն է նրանց խաբել և այլն:
ՀՀԿ խմբակցությունը նրան կանչեց պարզաբանումներ ստանալու՝ այս կերպ ցույց տալով, որ իրենք ևս մտահոգված են սակագնի բարձրացմամբ: Ի՞նչ եք կարծում, սա իմիտացիոն գործընթաց է, թե՞ իրականություն:
ՀՀԿ-ն ավելի շատ ուզում է այս թանկացումը գցել ՀԷՑ-ի վրա՝ թաքցնելով իրենց մեղքերը: Բիբինն իր հարցազրույցում ասել էր, որ բազմաթիվ անգամ հայտնել է Կառավարությանը, որ Նաիրիտի գործարանը և Վանաձորի կոմբինատը միասին 24 մլրդ. պարտք ունեն: Բայց նրանք չեն աշխատում, հետևաբար հոսանք էլ չեն ծախսել: Այդ միլիարդներն ինչպե՞ս կուտակվեցին: Այսինքն՝ նրանք երկստեք մեղավոր են, և քանի որ այսօր Բիբինը չեկավ, նրանք ամբողջ մեղքը փորձեցին քցել նրա վրա:
Այսօր Ռոբերտ Նազարյանը, որ հայտարարում է, թե չենք կարող մերժել սակագնի փոփոխությունը, խոսում է այն մասին, որ իրենք այդ քայլով փորձում են Բիբինի բերանը փակել: Մեր իշխանության և Բիբինի միջև գործարք է եղել:
ՀԷՑ-ը պատականում է ռուսական ընկերության: Հայ հասարկության պահանջի հետ մի՞թե Մոսկվան հաշվի կնստի:
Ոչ, Մոսկվան ուշադրություն չի դարձնելու մեր հասարակության պահանջին: Եթե մեզ հաջողվի մեծաքանակ մասնակիցներով ակցիա անել ամսի 19-ին և հոսանքն էլ չվճարենք՝ մեր իշխանությունը ստիպված կլինի լեզու գտնել Մոսկվայի հետ: Ըստ լուրերի՝ հիմա ՀՀ վարչապետն այնտեղ է նաև էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ինչ-որ բանակցություն ունենալու համար: