«Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց եթե Ադրբեջանն ավանտյուրայի գնա, կպատերազմենք: ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում նշված է, որ երկրի նկատմամբ սպառնալիքի առաջացման դեպքում, վերջինս կարող է հարված հասցնել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոս»):
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրակի հետ է խաղում.
«Հիշո՞ւմ եք նավթագազային 10-րդ պլատֆորմում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին.: Նրանք ամբողջ ուժերը կենտրոնացրել էին՝ դա մարելու համար և սա տևեց մեկ ամսից ավելի: Պատկերացնո՞ւմ եք, որ 3-4 պլատֆորմներ վառվեն: Մենք չենք թաքցնում, որ մեր հրթիռներն իրենց պլատֆորմների վրա են ուղղված»,-նշեց Կոմանդոսը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում