▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հարաբերությունները նման էին «Ռոմեո և Ջուլիետ»-ին.Սոֆյա Պողոսյան

Wedding.am-ը գրում է. Մոտ հինգ տարի առաջ հայկական հեռուստաեթերում հայտնվեց աննկարագրելի և արտասովոր գեղեցկությամբ մի դերասանուհի, ով միանգամից կարողացավ գերել բազմահազարանոց հեռուստադիտողների սրտերը, դառնալ հեռուստացույց դիտելու պատճառ: Բոլորին հետաքրքիր էր, թե ով է այդ խարտյաշ վարսերով և լազուրե աչքերով յուրահատուկ աղջիկը: Այսօր արդեն բոլորը գիտեն Սոֆյա Պողոսյանի անունը, ով սերիալային տարբեր կերպարներով հասցրել է սիրվել և դառնալ ամենապահանջված դերասանուհիներից մեկը:

-Ինչպե՞ս ծանոթացաք ձեր ապագա ամուսնու հետ, ինչպե՞ս տեղի ունեցավ առաջին հանդիպումը:

-Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ինը տարի առաջ, երկուսս էլ ուսանող էինք. ես երկրորդ կուրսում, ինքը՝ առաջին: Մեր համալսարաններն են մոտ գտնում: Նարեկը (Սոֆյա Պողոսյանի ամուսինն է) սովորում էր Տնտեսագիտական համալսարանում, ես` ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում, որոնք գտնվում են նույն բակում, և մենք հանդիպել ենք երկար ընդմիջման ժամանակ՝ նույն ճանապարհին: Կարելի է ասել, որ մենք միանգամից նկատեցինք իրար: Երբ արդեն երկուսս էլ փոխանակվեցինք հայացքներով և հավանեցինք իրար, պարզեցինք, որ Նարեկը իմ շատ մտերիմ ընկերուհու մանկության ընկերն է:

-Հարաբերությունների զարգացման ընթացքը ինչպե՞ս է եղել:

-Շատ հետաքրքիր, զվարճալի, տարիքին բնորոշ երիտասարդական վիճակներ էին մեզ մոտ: Հաշվի առնելով, որ մեր միջնորդը և իմ, և նրա շատ մտերիմ անձն էր, և հայտնվել էր երկու քարի արանքում: Զավեշտալի դեպքեր շատ էին լինում: Մեկ ես էի մի բան խնդրում Նարեին (ընկերուհին), մեկ Նարեկն էր ինչ-որ բան խնդրում նրան, որ կազմակերպի և ինձ այդ մասին չասի, բայց նա միանգամից ինձ ասում էր, մեկ ես էի նրան խնդրում հակառակ բանն անել: Նարեկը ուզում էր հանդիպումներ կազմակերպել, ես Նարեին խնդրում էի, որ հանկարծ չկազմակերպի, հետո լրիվ հակառակ երևույթն էր տեղի ունենում (ժպտում է):

Իրար գլխի զավեշտալի պատմություններ շատ ենք խաղացել: Եռակողմ հեռախոսային խոսակցություններ էին լինում մեզ մոտ: Նարեն և Նարեկը խոսում էին հեռախոսով, Նարեկը փորձում էր անակնկալ կազմակերպել կամ հանդիպում, որ ես հանկարծ չիմանամ, Նարեն ասում էր, իհարկե, ոչ մի տառ չեմ ասի, իսկ ես այդ ընթացքում իրենց տան երկրորդ հեռախոսով այդ ամեն ինչը լսում էի:

-Ե՞րբ լրջացան ձեր հարաբերությունները:

-Մեզ մոտ քանի որ և ընկերականն էր խառնված, և իրար հավանելու ընթացք էր, սկզբնական շրջանում շատ ընկերական էր ամեն ինչը, որը ուղեկցվում էր, բնականաբար, այլ զգացմունքներով, բայց դրան ընթացք չէր տրվում: Ամեն տեղի է ունեցել աստիճանաբար և սահուն: Մինչ նշանվելը չորս տարի հանդիպել ենք. ընկերություն, հետո իրար հետ առանձին հանդիպել, իրար ճանաչելու ընթացքը, ապա նշանվեցինք:  Հանկարծակի ոչինչ չի եղել, և ես միշտ սխալ եմ համարել լուրջ հարաբերությունները միանգամից սկսելը, առավել ևս ամուսնանանալը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին