ՏՂԱՎԱՐԻ ասում եմ.
Գռփել են՝ լավ են արել, խաբել են՝ լավ են արել, ճնշել են՝ լավ են արել ու առհասարակ. մեր գլխին ինչ արել են՝ լավ են արել՝ մենք էդքան թույլ ենք տվել: Ու կշարունակեն էլի լավ անել, եթե ձեններս կտրած ապրենք: Ու առհասարակ 5000-ով ծախված ազգին էսելա քիչ:
Ես Ձեզ չեմ խնդրում, որ վաղվա ցույցին գաք. Ես Ձեզանից պահանջում եմ: Այո պահանջում եմ. պահանջում եմ Ձեր երեխեքի անունից, պահանջում եմ մեր հողում ազատ ապրելու պահանջից, պահանջում եմ մեր զոհված Տղեքի անունից՝ իրենք չզոհվեցին, որ մենք էսօր գոյատևենք, իրանք ընկան, որ մենք արժանավայել ապրենք:
Հի՛ն սերունդ, Դուք 1988-ին գոռում էիք Ղարաբաղը մերն է, Հայաստանը անկախ է, հիմա եկեք մեզ հետ հավասար, մեզ հետ՝ նոր եկացող սերնդի հետ, միասին մի անգամ էլ գոռացեք Հայաստանը մերն է, եկեք պայքարենք: Դուք հաղթել եք սովետին ու դարձել եք անկախ երկրի տեր, ուրեմն սրանք ո՞վ դարձան, որ չկարողանանք հաղթել:
Էս երկիրը, որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի խուզի(Վազգեն Սարգսյան). էս երկրի տերը մենք ենք:Մենք ենք մեզ գռփողներին պահում ու առհասարակ, եթե մենք չեղանք՝ հաշվեք իրենք էլ չկան: Եկեք իրար հետ, ջիգյարով, դուխով միանանք, դառնանք բռունցք ու հասնենք մեր ուզածին:
Թող զորք բերեն դեմներս. ի՞նչ սաղ-սաղ 2.500.000 մարդ ենք մնացել Հայաստանում՝ մեկը մյուսին ընկեր, ախպեր, ծանոթ:Ի՞նչ պիտի անեն:
Ոչմի հիմար էսքան ժամանակ խաղաղ ցույցերից հետո չի թողել նախագահի պաշտոնը, եթե պետք եղավ պիտի ծեծենք էլ, ծեծվենք էլ: Թող վիրավորներ էլ լինեն, թող զոհերել լինեն՝ մենակ, թե հաղթենք(մեծ գործերը զոհեր են պահանջում): Առաջից Ես եմ գնալու ու եթե վիրավոր, կամ զոհ պիտ լինի, ուրեմն Տղավարի ասում եմ՝ թող առաջինը Ես լինեմ:
Չէ-չէ Ես խելագար չեմ՝ Ես թասիբ ունեմ: Ես ուզում եմ ապրեմ նորմալ կյանքով ու դրա համար մինչև վերջ գնալու եմ:
Սրանով մի հատ մեծ թաթալոշ էն մարդկանց, ովքեր տունը վերընկած մինչև ցույցերն իրենց կոտորում են, ասում են. չե՞ք կարում ռադ անեք սրանց, բայց հենց գալիսա ցույցերը. մտնում են մկան ծակը, իսկ հենց ցույցերը վերջանում են սկսում են կպնել ժողովրդին, թե անողնաշար ազգ ենք բան չենք կարում անենք: Ուրե՞ք սսենց ասողներ, դե եկեք իրար հետ հասնենք մեր ուզածին, դե եկեք պայքարեք, թե՞ ձեզ էդ պատվաբեր չի:
Ես միշտ ասել եմ ու կասեմ. ազգին էս գործում պիտ առաջնորդի ժողովրդի միջից մեկը, որ գիտի ժողովրդի ցավը, գիտի ուժեղ ու թույլ կողմերը, չի ընկնելու երկու կոպեկի հետևից: էնպես չի, որ էս կոալիցիան աչքիս լույսնա, բայց դե շանսա ու պիտ օգտագործենք:
Գարեգին Նժդեհն ասում էր.
-Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ ու մեռնում դրա պակասից: Հիմա սաղ ազգով շունչ տվեք Ձեր մեջ մեռնող հայրենասիրությանը, տվեք ու տեսեք ինչերի կհասնենք:
Եկեք հասնենք նրան, որ ոչ թե մենք գնանք արտասահման ապրելու մեր ծնողի, երեխու, ախպոր հետ, այլ իրանք գան ստեղ. եկեք հասնենք նրան, որ կինն իր ամուսնուն մենակ ձմռանն ու գարնանը չտենա, եկեք հասնենք նրանք, որ երեխեն հոր հետ ոչ թե սկայպով խոսա. այլ հոր գրկում խաղա:Մենք միասին ահռելի ուժի տեր ենք մենակ, թե էդքանը չենք գիտակցում:
Ժողովուրդ հասկանում եմ մի քիչ խառը օր է ցույցի օրը(ֆուտբոլը, Երևանի տոնը), բայց դե եկեք հաղթենք ու նոր լիաթոք նշենք մեր հաջողությունը:
Եկե՛ք ժողովուրդ, եկե՛ք:
Աշոտ Ավագյան
Մեր գլխին ինչ արել են՝ լավ են արել ու կշարունակեն էլի լավ անել, եթե ձեններս կտրած ապրենք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet