▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ֆիլմում բոլոր աղջիկներն այնքան բարոյական են, որ մինչև ամուսնանալը նույնիսկ հարաբերություն չեն ունենում

blogNews.am-ը գրում է. Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին ու առաջարկեց հեռուստադիտողներին՝ ներկայացնել հանգուցալուծման սեփական տարբերակը: Այս հայտարարությունը սվիններով ընդունվեց, շատերը մեկնաբանում են, որ նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանի երևակայություն սպառվել է.

«500 սերիա գրելուց հետո շատ հեշտ է տրամաբանական հանգուցալուծումներ տալ, հետաքրքիր, բարի ձևով ավարտել սերիալը. ի վերջո, դու փակում ես բոլոր այն դռները, որոնք ինքդ ես բացել: Դժվարը 2 տարի այսպիսի վարկանիշ ապահովելն էր, ոչ թե վերջաբանը: Սա արվեց իբրև շնորհակալություն մեր հավատարիմ հեռռւստադիողներին, որոնց շնորհիվ «Հարազատ թշնամին» 2 տարի շարունակ եղել է բացարձակ առաջատար` համաձայն ռեյթինգները չափող ընկերությունների տվյալների: Մենք ցանկացանք լսել իրենց ցանկությունը, իմանալ, թե ինչպիսի ավարտ կցանկանային տեսնել այն հերոսների համար, որոնց կյանքին հետևել են 2 տարի: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ այլ կողմից  նայեցին այս հարցին»,- ասաց Դիանան ու հավելեց, որ չի կարծում, թե իրենց հավատարիմ հեռուստադիտողն է այդպես  ընկալել խնդիրը:

Միաժամանակ սցենարիստը նշեց, որ հեգնական կարծիքներ հայտնողներն էլ են իրենց հեռուստադիտողները, հակառակ դեպքում նրանց ոչ թե չէր նյարդայնացնի, այլ պարզապես չէին իմանա, որ, օրինակ, հերոսներից մեկը նույն շապիկով է ներկայացել առաջին իսկ սերիայից: «Որտեղի՞ց է ծնվել այդ վրդովմունքը. իսկապես, չեմ կարողանում հասկանալ շնորհակալությանն այս կերպ վերաբերելուն,- ասաց նա  ու հավաստիացրեց, որ ինքը չի վրդովվում բացասական մեկնաբանություններից: -Նույնիսկ ուրախանում եմ վատ մեկնաբանություններից, որովհետև մարդիկ ինքնաարտահայտվելու հարթակ ստացան: Թող իրենց չարությունն այստեղ թափեն, թեկուզ ինձ վիրավորելով, իսկ իրենց շրջապատում չար չլինեն: Ես դրանից բացարձակ չեմ նեղվում, իրենք դուրս են թափում իրենց չարությունը,  ինչը ևս լավ է: Ուղղակի ամոթ է, որ մարդիկ այդքան չար լինեն: Չի կարելի այդքան չար լինել, իսկապես չի կարելի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին