Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Խոսում եք այն մասին, որ ռուսները չափից շատ են լցվել Հայաստան, բայց հնդիկներին, ոնց որ թե, չեք նկատում, մի քանի տարի առաջ, երբ ահազանգում էի հնդկական հեղեղի մասին, տարատեսակ ծախուներ ու տխմարներ վրա էին տալիս իրենց տափակ ու ոչ ադեկվատ ցնդաբանություններով, բայց եթե մի պահ այդ հեղեղը կանգնել էր, հիմա, կարծես թե, նոր թափով է սկսել հեղեղել մեր երկիրը: Եթե մեր երկրում մոտ 100 հազար ռուս է հայտնվել, ապա ներկա պահի դրությամբ այստեղ եկած հնդիկներն ամենահամեստ հաշվարկներով երկու անգամ ավելի շատ են, մի խոսքով, եթե այս տեմպերով գնա, մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում, իսկ մենք մեր երկրում կդառնանք ազգային փոքրամասնություն: Նշեմ, որ Հայաստանում մի քանի միլիոն հնդիկ վերաբնակեցնելու համար կպահանջվի ընդամենը մի քանի տարի, դա շատ արագ կարող են կազմակերպել աշխարհի հզորները, եթե մենք դրա դեմը չառնենք ու չընդվզենք: Մի բան լավ պիտի իմանաք, ժողովուրդ ջան, որ այս ամենը ոչ թե տարերային ինչ-որ բան է, այլ պլանավորված հակահայկական ցեղասպանային քաղաքականության շարունակությունն է (այս պարագայում խոսքը սպիտակ ցեղասպանության մասին է): |
«Մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet