▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երգիչների մոտ ստացվում է սպանել ամեն հայկականն ու արաբականացնել մեր արվեստը

Նարեկ Բավեյանը՝ արաբական մուղամ ալիքների աստղ ու արաբների սիրելի

Հոգնած տարբեր տարիքի, հետաքրքրությունների ու ապրելակերպի մարդկանց առատությունից լողափին ու ձանձրացած բոլոր սպորտային միջոցառումներից, որոնք առաջարկում էր հյուրանոցի ադմինիստրացիան՝ վերադարձա համար՝ մի քիչ շունչ քաշելու ու քունս առնելու: Նմանատիպ վայրերում ամենապակասող բանը որպես կանոն քունն է: Ընկնում ես քեզ շրջապատող հետաքրքրությունների հետևից ու ժամանակ չես գտնում քնելու համար: 
Որպեսզի արագացնեմ քնելուս պրոցեսը ու ժամեր անց նորից նետվեմ հաճույքների գիրկը միացրի հեռուստացույցն ու ընտրեցի այն սակավաթիվ արաբական երաժշտական ալիքներից մեկը, որն առաջարկում էր հյուրանոցս: Զզվելի մուղամների տակ քնելը բարդ բան դուրս եկավ: Մեկը մյուսից տհաճ ձայն ու անտանելի ելևէջներ, որոնք սղոցում են ուղեղդ ու բզի պես ծակում ականջներդ: 
Կես ժամ տանջվելուց ու տեղերումս գալարվելուց հետո լսեցի ծանոթ ելևէջներ, ու բառեր:
«Ես սիրում եմ քեզ, դու դա լավ գիտես...» Միանգամից վեր թռա տեղիցս, որ հասկանամ, թե ինչ է կատարվում ու որտեղից եմ հայկական երգ լսում, որովհետև ես այն չէի միացրել, իսկ հյուրանոցումս այլ հայեր չկային իմ իմանալով: Արաբական այդ զզվելիագույն ալիքով Նարեկ Բավեյանն էր երգում: Երբ փորձեցի հասկանալ, թե ինչ գործ ունի Նարեկն այստեղ, հասկացա, որ նրա երգ-երաժշտությունն ու ողջ արվեստն ընդանրապես չեն տարբերվում արաբականից ու նա ռեալ կարող էր որպես մրցակից կանգնել արաբ մուղամ քաշողների կողքին: Փաստորեն մեր երգիչների մոտ ստացվում է սպանել ամեն հայկականը ու արաբականացնել մեր արվեստը: 
Մյուս կողմից էլ մտածում եմ գուցե ես եմ հին մարդու պես մտածում ու ողջունել է պետք փաստը, որ մերոնք դուրս են եկել միջազգային ասպարեզ:

 

Գևորգ Ալեքսանյան

Կարդացեք նաև` Նարեկ ԲԱՎԵՅԱՆ. «Ընդունում եմ, որ իմ երգը նման է Աշերի երգին…»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին