▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտանիքում փոքրիկ «հրեշ» է մեծանում... Թիմաթին և նրա կինը վերջապես ցույց են տվել իրենց դստերը

Արդեն յոթ ամիս է` ռեփեր Թիմաթին և նրա գեղեցկուհի կինը` մոդել Ալյոնա Շիշկովան, մեծացնում են իրենց առաջնեկին` դստերը` Ալիսային: Պետք է նշենք, որ երիտասարդ ծնողները երեխայի ծնունդից հետո որոշում էին կայացրել այս ամիսների ընթացքում ցույց չտալ վերջինիս: Նրանք, ժամանակ առ ժամանակ իրենց միկրոբլոգներում տեղադրելով որոշ լուսանկարներ, ցուցադրում էին միայն փոքրիկի  մարմնի տարբեր հատվածները, բայց ոչ` դեմքը:

Սակայն օրերս ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցի ժամանակ Թիմաթին և Ալյոնան վերջապես խոսել են Ալիսայի մասին` միևնույն ժամանակ վերջինիս հետ առաջին անգամ լուսանկարվելով լրատվամիջոցի կողմից կազմակերպված ֆոտոշարքում:

Խոսելով դստեր մասին` երջանիկ ծնողները նշել են, որ իրենց ընտանիքում փոքրիկ «հրեշ» է մեծանում, ով իր բնավորությամբ շատ նման է հայրիկին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին