«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։
«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակահատվածը պետք է մնա անցյալում։
Այսօր «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։
Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։
Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։
Ի գործ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։


