«Կարդացել եմ ՀՕՊ համաձայանգիրն ու կից հավելվածն ու ոչինչ չեմ հասկացել: Ինչի՞ համար է դա, ինչո՞ւ նման փաստաթղթի անհրաժեշտություն կա, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Ոմանք ասում են՝ ստորագրելուց հետո ՀՀ-ն որոշման իրավունք ունի, ոմանք էլ, թե չունի: Բա, եթե իրավունք ունի, էլ ինչո՞ւ եք ստորագրում, ավելին, ինչո՞ւ եք բերում ԱԺ: Մի՛ ստորագրեք խորհրդարանի մակարդակով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց բարձրացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ շարունակելով.
«Մինչև 1993 թվականին՝ իր վարչապետ դառնալը Հայաստանը պարտվում էր պատերազմում: Հաղթեցինք, որովհետև երկու ամսում ստեղծեցինք հակաօդային պաշտպանություն: Աշխատեց ռազմաարդյունաբերական համակարգը: Մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռի: Եվ այս պատերազմում Ադրբեջանի կողմից ավացիայի չօգտագործումը կապված է նրա հետ, որ ՀՀ հակաօդային պաշտպանությունը ցանկացած ինքնաթիռ խփող է: Ուստի, ի՞նչ կարիք կա այդ համակարգն ընդգրկել նման պայմանագրի մեջ: Համաձայնագիրը ստորագրելուց հետո արդյո՞ք թույլտվություն չենք խնդրելու ՌԴ-ից՝ մեզ վրա եկող ինքնաթիռը խփելու համար»:
Անի Կարապետյան