▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է համատեղ պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Շարմազանովը՝ Սլովակիայի ԱԽ-ի նախագահին

Նոյեմբերի 2-ին Երևան է ժամանել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը: ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է.
‹‹Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս առումով  Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ խորհրդարանականների համար››:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին