▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք պայքարում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա Հայաստան». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի խնդրին:

Նախարարը մասնավորապես ասել է.

«Այսօր  մենք պայքարում ենք, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա Հայաստան»:

Սեյրան Օհանյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի լինի:

Նախարարը  շեշտել է, որ  Հայոբ Ինջիղուլյանին  Հայաստան վերադարձնելու գործընթացը տեղի է ունենում  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչի  պատճառով էլ  այն դանդաղում է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին