▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ունենք զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող. Սեյրան Օհանյան

«Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Պաշտպանության բանակում մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային  խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ ահրաժեշտ են եղել: Հոյակապ կռվել են մեր տանկիստները, որոնք հակառակորդի բազմաթիվ նորագույն տանկեր են խոցել, գերազանց աշխատանք են իրականացրել մեր հրետանավորները՝ խոցելով հակառակորդի խորքում գտնվող բոլոր շարասյունները՝ կասեցնելով վերջիններիս առաջխաղացումը: Մինչև 30 ուղղություններով հակառակարդը փորձել է ներթափանցում իրականացնել, սակայն այդ նախաձենությունները տապալվել են»:


Աղբյուր`panorama.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին