▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մի բան ենք պայմանավորվում, վերջում մի բան է գրվո՞ւմ. Ա՜յ քեզ բան...

Galatv.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր «Մայքրոսոֆթ» ընկերության և կառավարության միջեւ ստորագրվելիք համաձայնագրի մանրամասները, նա խնդրեց երկու օր ժամանակ տալ Պաշտպանության նախարարության և կառավարության աշխատակազմի հետ միասին մի շարք հարցեր հստակեցնելու համար:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց նախարարին. «Բայց այստեղ մեր պայմանավորված գումարից ավելին է գրված»: Ճշմարիտյանը պարզաբանեց, որ պայմանավորված գումարը ներկայացված է հավելվածներում և ճշգրտումների համար են խնդրում երկու օր:

Հովիկ Աբրահամյանը կրկին նշեց, որ պայմանավորվել են ամեն տարի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ ներկայացնել 3 տարում, բայց փաստաթղթում գրված է 602 միլիոն: Կարեն Ճշմարիտյանը պարզաբանեց, որ ճշգրտված հաշվարկներն այդքան են ցույց տալիս: «Ի՞նչ է նշանակում ճշգրտված հաշվարկներ, մենք մի բան ենք պայմանավորվում, վերջում մի բան է գրվո՞ւմ: Ա՜յ քեզ բան»,- զայրացավ վարչապետը: «Կճշգրտենք պարոն վարչապետ»,- ասաց նախարարը: «Ոչ, պայմանավորվածությունը չպետք է խախտվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին