A1plus.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները տարօրինակ պատկերացումներ ունեն ժողովրդավարության մասին:
Նա նշեց, որ անձամբ ինքը մայիսի 17-ին մասնակցել է Դիլիջանի շրջանում տեղի ունեցած հանրաքվեին, որի արդյունքները, ըստ նրա, շշմեցուցիչ են. «Համայնքների գերակշռող մեծամասնությունը մերժեց հանրաքվեն: Նույնիսկ այն համայնքներում, որտեղ փախստականները շատ են ու գրեթե միշտ պրոիշխանական են եղել, այնտեղ էլ մերժել են խոշորացումը»:
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ այս ձեւով խոշորացումը կհանգեցնի մեխանիկական միավորման, որ արդյունքում համայնքները կզրկվեն ինքնուրույնությունից, սեփական ռեսուրսների տնօրինումից, վերջնականապես կվերանա բնակիչների մասնակցությունը համայնքների կառավարման հարցում. «Բոլորովին անտեսվում են համայնքների պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպությունը, որը լուրջ վտանգներ է պարունակում. այն կհանգեցնի բնակչության՝ դեպի նոր կենտրոններ միգրացիային: Դա նաեւ սպառնալիք է ազգային անվտանգությանը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում