▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի». «Ելք»-ը՝ Փոստանջյանին.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են։ Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։

Էդմոն Մարուքյանի խոսքով ՝ «Ես անձամբ գոհ կլինեմ, որ միակ ընդդիմադիրը լինեն մյուսները, իսկ «Ելք» դաշինքը լինի իշխանություն։ Մենք ընդդիմության տիտղոսի համար չենք պայքարում։ Չէի ցանկանա երբեւէ, որ ընդդիմության տիտղոսը մշտական կերպով ունենար «Ելք» դաշինքը։ Մենք եկել ենք փոփոխությունների օրակարգով։ Մեր նպատակը իշխանության ամբողջական լծակներ ստանալն է, որի արդյունքում մենք կարող ծրագրերն իրացնել։ Ընդդիմադիր լինելով՝ դու քո ծրագրերը չես կարող իրացնել։ Դրա համար որեւէ խնդիր չկա, թող ընդդիմությունը լինեն իրենք, ՀՀԿ-ն, մենք էլ լինենք իշխանություն։ Օր կգա՝ հենց այդպես կլինի»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանին փոխանցեց. «Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին