▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք իրավունք չունենք կուրորեն հավատալ Պուտինի կործանիչ երազխաբությանը

«Մենք չպիտի փակվենք իմպերիայի նեխած աղբանոցի զինանոցով, մենք իրավունք չունենք արհամարել աշխարհը՝ ուր ապրում է մեր ազգի 80%-ը: Մենք շատ լավ պիտի հասկանանք , որ աշխարհի բազմազգ ժողովուրդների մեջ ունենք բազում իսկական բարեկամներ: Շատ կարևոր է, որ վերջապես հասկանանք՝ քաղաքականության մեջ դոգմատիկ պահելաձևը բերում է ֆիասկոյի:Մենք՝ մեր գավառամտությանը պիտի ասենք ոչ,մենք իրականությանը պիտի նայենք լայն բացված աչքերով: Աստված մեզ այդքան մեծ աչքեր է տվել,ոչ միայն նայելու համար, այլ նաև տեսնելու: Մենք՝ իրավունք չունենք կուրորեն հավատալ ոմն Վ.Վ. Պ-ի անասնացած ու կործանիչ երազխաբությանը: Մենք պիտի հասկանանք , որ մեր ապագայի տերը մենք ենք , չի կարելի մի ամբողջ երկրի ապագան վստահել օտար շան որդու, ով իր սեփական ժողովուրդի ճակատագիրն է դրել նժարին ու տանուլ է տալիս, որովհետև տհաս ու անկուշտ, չեկիստ է ընդամենը»,-գրել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին